Не попадитесь на накрученные каналы! Узнайте, не накручивает ли канал просмотры или
подписчиков
Проверить канал на накрутку
Телеграм канал «National Polytechnic University of Armenia/Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»
National Polytechnic University of Armenia/Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
1.4K
0
1
0
0
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի պաշտոնական ալիք / Official channel of the "National Polytechnic University of Armenia" Foundation
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է անձնակազմի շարժունության մրցույթ՝ Գերմանիայի Հայլբրոնի համալսարանում
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Գերմանիայի Հայլբրոնի կիրառական գիտությունների համալսարանի միջև կնքված միջբուհական համաձայնագրի շրջանակում նախատեսվում է ՀԱՊՀ անձնակազմի շարժունություն՝ մրցութային կարգով։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀԱՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատակիցները հնարավորություն կունենան մասնակցելու «Միջառարկայական ցանցային համագործակցության և երկխոսության շաբաթ» ծրագրին, որը տեղի կունենա 2027 թվականի ապրիլի 16-23-ը՝ Գերմանիայի Հայլբրոն քաղաքում։
Ծրագրով հետաքրքրված անձինք մինչև 2026թ. նոյեմբերի 4-ը, ժամը՝ 23:59, պետք է լրացնեն հետևյալ հայտը՝ https://forms.cloud.microsoft/e/s5UqAyMmG3
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողական շարժունության մրցույթ՝ Լեհաստանի Կոշալինի պոլիտեխնիկական համալսարանում սովորելու համար
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Լեհաստանի Կոշալինի պոլիտեխնիկական համալսարանների միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրով նախատեսվում է ՀԱՊՀ ուսանողների շարժունություն՝ մրցութային կարգով։ Ծրագրի շրջանակում ՀԱՊՀ ուսանողները հնարավորություն կունենան ուսանել Լեհաստանի Կոշալինի պոլիտեխնիկական համալսարանում՝ 2026–2027 ուսումնական տարվա ընթացքում։
Ծրագրով հետաքրքրված ուսանողները մինչև 2026թ. նոյեմբերի 4-ը, ժամը 23:59 պետք է լրացնեն հետևյալ հայտը՝ https://forms.cloud.microsoft/e/Xf7MxVjv8e
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է շարժունության մրցույթ՝ Սլովենիայի Մարիբորի համալսարանում ակադեմիական և վարչական աշխատակիցների համար
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Մարիբորի համալսարանների միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրով նախատեսվում է ՀԱՊՀ անձնակազմի շարժունություն՝ մրցութային կարգով։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀԱՊՀ աշխատակիցները հնարավորություն կունենան վերապատրաստվելու վերոնշյալ համալսարանում:
Ծրագրով հետաքրքրված անձիք մինչև 2026թ. նոյեմբերի 4-ը, ժամը 23:59 պետք է լրացնեն հետևյալ հայտը՝ https://forms.cloud.microsoft/e/bimJPP8EzS ։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողների շարժունության մրցույթ Իսպանիայի Կորունայի համալսարանում սովորելու համար
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Իսպանիայի Կորունայի համալսարանների միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրով նախատեսվում է ՀԱՊՀ ուսանողների շարժունություն՝ մրցութային կարգով։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀԱՊՀ բակալավրի երկրորդ և երրորդ կուրսի ուսանողները հնարավորություն կունենան շարունակելու իրենց ուսումնառությունը վերոնշյալ համալսարանում 2026-2027թթ ուսումնական տարվա գարնանային կիսամյակում:
Ծրագրով հետաքրքրված անձիք մինչև 2026թ. նոյեմբերի 4-ը, ժամը 23:59 պետք է լրացնեն հետևյալ հայտը՝ https://forms.cloud.microsoft/e/0DaCPp7GUZ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է անձնակազմի շարժունության մրցույթ՝ Իսպանիայի Կորունայի համալսարանում
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Իսպանիայի Կորունայի համալսարանների միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրով նախատեսվում է ՀԱՊՀ անձնակազմի շարժունություն՝ մրցութային կարգով։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀԱՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատակիցները հնարավորություն կունենան դասավանդելու միջազգային ամառային դպրոցի շրջանակում, որը տեղի կունենա 2027 թվականի հուլիսի 19-30-ը Իսպանիայի Լա Կորունա քաղաքում։
Ծրագրով հետաքրքրված անձինք մինչև 2026թ. հոկտեմբերի 25-ը պետք է լրացնեն դասընթացի առաջարկի ձևաթուղթը և ուղարկեն այն անմիջապես Կորունայի համալսարան՝ iss@udc.es էլեկտրոնային փոստի հասցեին՝ նամակի CC դաշտում կցելով Միջազգայնացման և արտաքին կապերի բաժնի int.office@polytechnic.am էլեկտրոնային փոստի հասցեն։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողական շարժունության մրցույթ՝ Գերմանիայի Հայլբրոնի համալսարանում ուսանելու համար
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Գերմանիայի Հայլբրոնի կիրառական գիտությունների համալսարանի միջև կնքված միջբուհական համաձայնագրի շրջանակում հայտարարվում է ՀԱՊՀ ուսանողների շարժունության մրցույթ 2026-2027թթ ուսումնական տարվա գարնանային կիսամյակի համար։
Ծրագրի շրջանակում ընտրված ուսանողները հնարավորություն կունենան մեկ կիսամյակ ուսանել Հայլբրոնի համալսարանում՝ իրենց մասնագիտական ուղղությանը համապատասխանող դասընթացներով։
Ծրագրով հետաքրքրված ուսանողները մինչև 2026թ. նոյեմբերի 4-ը, ժամը 23:59 պետք է լրացնեն հետևյալ հայտը՝ https://forms.cloud.microsoft/e/t2ypsPuUKW :
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է անձնակազմի շարժունության մրցույթ՝ Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանում պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Վալլադոլիդի համալսարանների միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրով նախատեսվում է ՀԱՊՀ անձնակազմի շարժունություն՝ մրցութային կարգով։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀԱՊՀ աշխատակիցները հնարավորություն կունենան վերապատրաստվելու վերոնշյալ համալսարանում:
Ծրագրով հետաքրքրված անձիք մինչև 2026թ. նոյեմբերի 4-ը, ժամը 23:59 պետք է լրացնեն հետևյալ հայտը՝ https://forms.cloud.microsoft/e/YETts7fjEk