Аналитика Telegram-канала
Подписчики
1 338
Публикаций
543

Динамика подписчиков

7 дней 30 дней 6 месяцев Больше
18 ноя21 ноя24 ноя
Показаны последние 7 дней Больше истории →

Охваты публикаций

30.1010.11
13
Средний охват
25
Лучший результат
Показаны 2 публикации — последние в канале Больше статистики →

Упоминания

231
Упоминаний
207
Из них репостов
44
Каналов
Все упоминания

Последние посты

2 из 543 2 из 543
Քանի դեռ մտածում ենք, թե պատերազմն ավարտվել է ու անընդհատ խաղաղությունից խոսում, ուրեմն մենք բոլորս ենք կապիտուլացվել։ Ինքնախաբեություն և կապիտուլյացիա է նաև այն միտքը, թե Արցախի խնդիրն այլևս գալիք սերունդների լուծելիք հարցն է։ Կարդում եմ վերջին օրերի գրառումները ու հասկանում՝ ցավոք, կապիտուլյացիան շատ ավելի խորն է նստած մեր մեջ, քան մտածում ենք։ Չեմ ուզում հիասթափություն կամ անկումային տրամադրություններ տարածել, բայց չասելն էլ մի ուրիշ կապիտուլյացիա է, որին այլևս չեմ ուզում մաս կազմել։ Հոգնել եմ։ Իսկ ճշմարտությունն այն է, որ պատերազմը դեռևս չի ավարտվել։ Ավելին, եթե նույնիսկ ինչ-որ հրաշքով Ալիևն ու Էրդողանը (Նիկոլն էլ վրադիր) փորձեն ավարտել այդ պատերազմը, մեր ժողովուրդը չպետք է թույլ տա, որ հանկարծ նման բան լինի։ Պատերազմի նման ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն։ Ահա, թե ինչի մասին է պետք իրազեկել մեր ժողովրդին։ Եվ ոչ միայն իրազեկել, այլև նախապատրաստել։ Ճշմարտությունն այն է, որ մեր ժողովրդի առջև դրված ընտրությունը մեծ չէ՝ կա՛մ ուծացում, թուրքական շահ սպասարկող բիոզանգվածի վերածում, կա՛մ նոր պատերազմ ու հաղթանակ։ Մեր՝ ընդդիմադիրներիս, կողմից բազմիցս հնչեցված «արժանապատիվ խաղաղություն» արտահայտությունը ոչինչ է, եթե դրանից առաջ չկա «հաղթական պատերազմի» գաղափարը։ Ահա, թե ինչի մասին է պետք իրազեկել ժողովրդին։ Թե չէ մնացած բոլոր հարցերով ժողովուրդն ինքն ում ասես՝ սիրով և շատ մանրամասն կիրազեկի։
ещё
25 1 4 10 ноя, 09:18
Եկեք անկեղծ լինենք՝ խորհրդարանում տեղի ունեցած կռիվն ավելի քան օրինաչափ էր։ Նույնիսկ կասեի՝ սպասելի։ Տարօրինակը «փոխադարձ հարգանքի մթնոլորտ» ձևավորելու՝ նախորդ ամիսների խղճուկ փորձերն էին։ Բայց, ինչպես ասում են, լինելիքը լինում է, չլինելիքը՝ ոչ։ Կռիվն իհարկե վատ բան է, բայց, իմ կարծիքով, ՔՊ-ն ամեն ինչ արեց, որպեսզի ընդդիմադիրներին տհաճ ու հանրության համար մերժելի այդ վիճակում դնի։ Նման կերպ նիկոլներն ընդամենը մեկ ուղերձ են ցանկանում փոխանցել ժողովրդին՝ բոլորս իրար արժենք։ Ուզում են, որպեսզի հանրությունը ոչ միայն իրենցից, այլ բոլորից հավասարապես զզվի։ «Ձեռքի հետ» էլ հույս ունեին իրենց ամենաշատ ցավեցնող պատգամավորներին, օրինակ, Էդգար Ղազարյանին, «պատժել»։ Արդյունքը սակայն հակառակն եղավ՝ չախոյանն ու չախոյանատիպերը մի քանի լավ հարված կերան։ Բայց դրանով լավ նորությունները վերջանում են։ ԱԺ նիստից հետո ՔՊ-ականները գնացին վերքերը լիզելու ու շեֆին շողոքորթելու, իսկ ընդդւմադիրները… կռիվը սոցիալական ցանցերում՝ արդեն միմյանց դեմ շարունակելու։ Ու ահա թե որտեղ է միշտ պարտվում ընդդիմությունը։ Նայում եմ՝ ընդդիմադիր մարդիկ իրենց արևին ծաղրում են Էդգար Ղազարյանին, թե բա՝ հանգիստ հետևում էր կռվին։ Զուգահեռ Նարեկ Կարապետյան - Սեյրան Օհանյան վեճ է հրահրվում։ Հետո Քոչարյանի կողմնակիցներն իրենց առաջնորդի՝ անսպասելի ու անհասկանալի գովք են սկսում… Նոր էլ տեսա, որ ՀԱԿ անդամները Տեր-Պետրոսյանի՝ 100 տարի առաջ ասած խոսքերն են տարածում։ Արդեն մոռացել են է, թե ինչ եղավ ԱԺ-ում ու ինչ է լինում երկրում։ Թքած ունեն։ Թքած։ Կարևորը իրենց «փառքն» անսասան մնա ու հանկած ոչ մի նոր գործիչ իրենցից ավելի «ընդդիմադիր» չդառնա։
ещё
1 0 30 окт, 01:11
Больше постов

Продолжить анализ этого канала

  • История роста подписчиков
  • Просмотры и охваты публикаций
  • Кто упоминает канал и кого упоминает он
  • Похожие каналы и подбор для рекламы
Открыть аналитику
Демо до 14 дней