COP17-ի Կանաչ գոտում Եվրամիության տաղավարում էներգախնայողությունը դառնում է հետաքրքիր ու ինտերակտիվ փորձառություն։
Երիտասարդ եվրոպական դեսպանների ներկայացրած կրթական նախաձեռնությունների, կոմիքսների և ուսուցողական խաղերի միջոցով երեխաները սովորում են էներգիան ավելի արդյունավետ օգտագործել և սեփական ձեռքերով պատրաստում քամու տուրբիններ։
Հատկապես ոգևորիչ է տեսնել, թե ինչպես են խաղն ու ստեղծարարությունը նպաստում բնապահպանական գիտակցության ձևավորմանը։ 💚