Аналитика Telegram-канала
Подписчики
346
Публикаций
792
Динамика подписчиков
7 дней
30 дней
6 месяцев
Больше
23 окт26 окт29 окт
Показаны последние 7 дней
Больше истории →
Охваты публикаций
30.0909.10
10
Средний охват
14
Лучший результат
Показаны 2 публикации — последние в канале
Больше статистики →
Упоминания
43
Упоминаний
40
Из них репостов
10
Каналов
240
Упоминаний
67
Из них репостов
78
Каналов
Последние посты
2 из 792 2 из 792Ասում են՝ Մեղրիի մոտերքում 3 ադրբեջանցու են նկատել, որոնք փախուստի են դիմել, երբ փորձել են նրանց հարցուփորձ անել…
Հայաստան՝ «միջանցք բաց երկնքի տակ»
@albertich_ notes
ещё
14
1
2 9 окт, 12:22
Մշակույթի ու ինքնության չեղարկման մասին
Ես չեմ հասկանում լացն ու ողբը։ Չեմ ընկալում, երբ Եդեսիոյ ողբ են կապում դրածոների խմբակի քայլերի շուրջ։ Եվ չեմ հասկանում բացառապես մի պատճառով.
Թվական 301։ Հայաստանում պետական մակարդակով կրոնը փոխվեց։ Ասում են՝ մշակութային հերձոց էր. թողել էին մի հեթանոսական տաճար (դա էլ հավանաբար թանգարանի համար։
Բայց արի ու տես, որ դրանից մեկ դար անց այն հայոց պատմության մեջ արձանագրվեց որպես «ոսկե դար»։
Ոսկե դար։ Քերթողահայր տիտղոսը ստացած Խորենացին իշխանաց տոհմի պատվերով գրված «Հայոց պատմությունն» ավարտեց «Ողբով», որն ընթերցողի մոտ հստակ տպավորություն կստեղծվի, որ հայկականության պատմությունը Խորենացու ժամանակաշրջանից հետո կթերթի իր պատմության վերջին էջը։
Բայց արի ու տես, որ հայերը դրանից հետո 1700 տարի էլ կան, ավելին՝ քանիցս սեփական խելքից կորցրել, ապա սեփական ոգով վերականգնել են իրենց պետականությունը, և դեռ կան։
Թվական 1045:
Դեռ Տիգրան Մեծի ժամանակներից հայտնի «հայի վերջին խելքի», նույն ինքը՝ սեփական խելքի, և աշխարհաքաղաքական իրողությունների «բարենպաստ» համադրության պայմաններում պետականության կորուստ։
Բայց արի ու տես, որ դրանից կես դար անց Կիլիկիայում իշխանության, ապա թագավորության հռչակում, որն էլ գնաց պատմության գիրկը, բայց հայն ու հայկականը դրանից 700 տարի անց էլ դեռ ԿԱՆ։
Թվականներ 1894-1923:
Ցեղասպանություն, որը խլեց ավելի քան 1.5 մլն հայ մարդու կյանք։ Թվում է, էսքան հյուծված ազգից էլ ի՞նչ սպասես…
Բայց արի ու տես, որ չնայած սեփական խելքի ակոսներն ու գալարները աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում այդպես էլ մնացել են հետտիգրանմեծյան ժամանակների, այդուհանդերձ այդ իրողությունների և սեփական անկոտրում ոգու բարենպաստ համադրությունը սկիզբ դրեց նոր պետականության։
Թվականներ 1920-1945:
Հետապնդումներ, գնդակահարումներ, բռնաճնշումներ, հարյուր հազարավոր կյանքեր խլած համաշխարհային պատերազմ։ Ցեղասպանությունից հետո հազիվ էր ազգը վերհառնել, որ անկախություն կառուցի ու միանգամից այսքան փորձություն։ Էլ ի՞նչը կարող է ազգին ոտքի վրա պահել…
Բայց արի ու տես, որ այդ ազգը նույնիսկ այլ պետության կազմում կարողացավ ինքնադրսևորվել, լուրջ մշակութային ժառանգություն թողնել, և ավելին՝ չնայած աղետաբեր երկրաշարժին սեփական անկոտրում ոգու հաշվին իր մեջ ուժ գտավ անհավասար պայմաններում Արցախ պահելու… թեև հետո սեփական խելքից էլ այն կորստի մատնեց։
Այս օրինակները բավական են արձանագրելու մի բան. ոչ մի էջ էլ վերջինը չէ։ Ու պետք չէ ողբալ, ամեն ընտրությունից առաջ ողբերգել, թե սա վերջին շանսն է։ Քանի՞ դրածո ու դավաճան է վերապրել էս ազգը։ Քանի՞ անգամ է կորցրել ու վերստին ձեռք բերել իր սահմաններն ու անկախությունը։ Հա՛, խելքը դրանից ոչ մի կերպ չի աճել, նույն կոլեկտիվ մանկական ուղեղն է։ Բայց… ի վերջո, աշխարհը հերթական վերափոխման դարաշրջանում է։ Իսկ մեզանում դեռ վխտում ու աղմուկ են անում լացը, ողբն ու վախերը…
@albertich_notes
ещё
6
0
1 30 сен, 10:35
Продолжить анализ этого канала
- История роста подписчиков
- Просмотры и охваты публикаций
- Кто упоминает канал и кого упоминает он
- Похожие каналы и подбор для рекламы
Открыть аналитику
Демо до 14 дней