Телеграм канал 'PHEONIX Լուրեր Հայաստանից Lurer Hayastanic 🇦🇲 armenian news'

PHEONIX Լուրեր Հայաստանից Lurer Hayastanic 🇦🇲 armenian news


390 подписчиков
201 просмотров на пост

հետադարձ կապ
@PUTIIN666
Բոլոր հետաքրքիր,շոկային և նոր նորությունները կապված ՀՀ և ԼՂ-ի հետ կարող եք գտնել մեր ալիքում😌
Свежие новости 📰

Детальная рекламная статистика будет доступна после прохождения простой процедуры регистрации


Что это дает?
  • Детальная аналитика 263'371 каналов
  • Доступ к 119'568'364 рекламных постов
  • Поиск по 472'982'822 постам
  • Отдача с каждой купленной рекламы
  • Графики динамики изменения показателей канала
  • Где и как размещался канал
  • Детальная статистика по подпискам и отпискам
Telemetr.me

Telemetr.me Подписаться

Аналитика телеграм-каналов - обновления инструмента, новости рынка.

Найдено 211 постов

Սեպտեմբերի 26-ին, ժամը 18։30-ին Գարեգին Նժդեհի հրապարակից կմեկնարկի ջահերով երթ դեպի Եռաբլուր: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը:

«Սեպտեմբերի 26-ին, ժամը 18։30-ին Գարեգին Նժդեհի հրապարակից կմեկնարկի ջահերով երթ դեպի Եռաբլուր: Ցույց տանք թշնամուն, որ հայը չի հանձնվել ԿԻՐԱԿԻ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, ժամը 18։30 Գարեգին Նժդեհի հրապարակ»,-ասված է հայտարարությունում:

@armlurer_news
Изображение
Նյու Յորքում նախօրեին հանդիպել են Ֆրանսիայի և Ադրբեջանի արտգործնախարարները: Ըստ ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության տարածած հաղորդագրության, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և «փոխադարձ հետաքրքրություն հայտնել հարաբերությունների զարգացման կապակցությամբ»։

Ժան-Իվ Լը Դրիանի հետ հանդիպմանը Ջեյհուն Բայրամովն «ընդգծել է Հայաստանի կողմից պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը՝ ականապատված դաշտերի ճշգրիտ քարտեզների փոխանցման հարցով»։

«Բայրամովը նաև աջակցություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբարությունների կարգավորմանը՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա և տեղեկացրել քայլերի մասին, որոնք մեր երկիրը ձեռնարկում է այդ ուղղությամբ», - հայտնում է ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության մամլո ծառայությունը:

@armlurer_news
Изображение
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ կատարած այցի ժամանակ անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին:

«Մենք ունեինք համագործակցության տարբերակ, որը անվանել ենք հինգի կամ վեցի հարթակ: Ներկայում այս նախագծի հետ կապված դրական ուղերձներ ենք ստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Այս համատեքստում մենք նախատեսում ենք նաև որոշ քայլեր ձեռնարկել»,- նշել է Էրդողանը:

Նրա խոսքով, այս հարցը լինելու է այն հարցերի շարքում, որոնք ինքը նախատեսում է քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք հնարավորություն կստանանք լավ զարգացնել տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցը: Սա ներառված է այն հարցերի օրակարգում, որոնք ես կքննարկեմ պարոն Վլադիմիր Պուտինի հետ ամսվա վերջին: Այսպիսով, թուրք-ռուսական հարաբերությունները նոր հզոր խթան կստանան»,-ասել է Էրդողանը:

@armlurer_news
Изображение
Ադրբեջանական բանակը կրակ է բացել իրանական ուղղաթիռի ուղղությամբ, հայտնում է Miran Press տելեգրամ ալիքը:

Պորտալը նշում է, որ, ըստ իր աղբյուրների, Բաքուն ուղղաթիռի ուղղությամբ կրակ է բացել Sam-8 համակարգի օգնությամբ: Օդաչուին հաջողվել է հետ մղել հարվածը:

Ավելի ուշ Miran Press-ը նշել է, որ այս տեղեկատվությունը հաստատվել է:

@armlurer_news
Изображение
Ոստիկանության աշխատակիցները սեպտեմբերի 18-ին Սևան քաղաքի Շահումյան փողոցից ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել Սևան քաղաքի 2 բնակչի՝ 28-ամյա Սերգեյ Սարգսյանին ու 31-ամյա Հրաչյա Պողոսյանին: Վերջիններս կասկածվում են սեպտեմբերի 14-ին Երևանում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մոտ, խուլիգանություն կատարելու մեջ։

Նրանք եղել են Toyota մակնիշի ավտոմեքենայով։ Այդ օրը վիճաբանություն էր տեղի ունեցել Toyota-ի վարորդի և Opel մակնիշի ուղևոր՝ 27-ամյա Լորիս Կարապետյանի միջև, որի ժամանակ էլ հնչել էր կրակոց։

Նշված անձանցից ստորագրություն է վերցվել, որից հետո բաց են թողնվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 14-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի գլխավոր մուտքի մոտ, վիճաբանություն է տեղի ունենում, որի ժամանակ հնչել է կրակոց։

@armlurer_news
Изображение
Սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ԱԱԾ-ում տեղեկություններ են ստացվել առ այն, որ նույն օրը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից:

«ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ»,- ասված է հաղորդագրության մեջ։

@armlurer_news
Изображение
Ռուս խաղաղապահները շուրջօրյա դիտարկում են իրականացնում եւ վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը: Մարտական պատրաստության աշխատանքներն ընթանում են պլանային ռեժիմով եւ իրականացվում են խախտումները, ինչպես նաեւ դիտակետի վրա հնարավոր հարձակումները կանխելու վարժանքներ, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«2021 թվականի սեպտեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերի վրա երեք հարձակում է գրանցվել Շուշիի շրջանում: Ըստ հայկական կողմի՝ կրակը արձակվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի դիրքերից: Ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը, կա 2 վիրավոր:

Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերը կանխելու ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի միջեւ»,- ասված է հաղորդագրության մեջ:

@armlurer_news
Изображение
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է մեկ զինծառայողի հրազենային մահացու վնասվածք ստանալու և մեկ զինծառայողի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է նույն զորամասի զինծառայող:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վերջինս ձերբակալվել է՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու կասկածանքով:

@armlurer_news
Изображение
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, շարքային Վրույր Վարդանի Շահրամանյանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ-ն։

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությոնը:

@armlurer_news
Изображение
Երեւանում, սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 17։20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի գլխավոր մուտքի մոտ, վիճաբանություն է տեղի ունենում, որի ժամանակ հնչել է կրակոց։

Ոստիկանները տաք հետքերով պարզել են,որ նշված վայրում դեռևս չպարզված հանգամանքներում վիճաբանություն է տեղի ունեցել,որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց Toyota մակնիշի ավտոմքեենայի վարորդն ու ուղևորը և Opel մակնիշի ավտոմեքենայի ուղևորը,որի ժամանակ էլ Opel-ի ուղևորը բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ ու իր մոտ եղած գազային ատրճանակով 1 անգամ դեպի օդ կրակոց է արձակել։

Դեպքի վայրում հայտնաբերվել է 1 կրակված պարկուճ։ Մալաթիայի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Opel-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ,27-ամյա Լորիս Կ-ին,հանցագործության գործիք հանդիսացող գազային ատրճանակը,ինչպես նաև Toyota մակնիշի ավտոմեքենան,այն վարած վարորդին և ուղևորին հայտնաբերելու ուղղությամբ։

@armlurer_news
Изображение
2021թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ մարտական հերթապահություն իրականացնող մեկ զինծառայողի հրազենային մահացու վնասվածք ստանալու և մեկ զինծառայողի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

@armlurer_news
Изображение
Արցախի Հանրապետության Թաղավարդ գյուղի ուղղությամբ 2 կրակահերթ է եղել, որոնք գյուղի ուղղությամբ չեն կոնկրետ արձակվել, այդքանով ամեն բան ավարտվել է։ Այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը։

Թե օրվա կոնկրետ որ հատվածներում է ադրբեջանական կողմը խախտել հրադադարն ու կրակահերթեր արձակել, Պողոսյանը չհստակեցրեց՝ զերծ մնալով մեկնաբանությունից։

Հարցին՝ արդյո՞ք Թաղավարդի հատվածում տեղակայված են ռուս խաղաղապահ ուժեր, Պողոսյանը հայտենց՝ խաղաղապահները կոնկրետ գյուղից բավական հեռու են գտնվում։

«Ռուս խաղաղապահները կոնկրետ Թաղավարդից բավական հեռու են գտնվում, բայց այդ շրջանում, ընդհանուր առմամբ, կան ուժեր»,- հայտնեց Պողոսյանը։

@armlurer_news
Изображение
Նոր մանրամասներ են հայտնի դարձել սեպտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում տեղի ունեցած ողբերգական միջադեպից: Հիշեցնենք, որ նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը:

Բացի զոհից, միջադեպի հետեւանքով կա նաեւ վիրավոր: Մեր նախնական տեղեկություններով, տեղի ունեցած դեպքի պատճառը կրկին միջանձնային հարաբերություններն են եղել, որի հետեւանքով էլ կրակել են միմյանց վրա:

Հիշեցնենք, որ սա նման առաջին դեպքը չէ եւ հատկապես 44-օրյա պատերազմից հետո զինված ուժերում միջանձնային հարաբերությունների հետեւանքով նման միջադեպերն ավելի հաճախ են դարձել: Սյունիքի մարտական հենակետերից մեկում օգոստոսի 19-ի գիշերը 3 զինծառայողների մարմիններ էին հայտնաբերվել. 3-ն էլ 19 տարեկան շարքայիններ՝ Մուրադ Մուրադյանը՝ Կոտայքի մարզի Բուժական գյուղից, Լևոն Հարությունյանը՝ Երևանից, Գոռ Սահակյանը՝ Դիլիջանից։

@armlurer_news
Изображение
Սեպտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով կատարվում է քննություն:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

@armlurer_news
Изображение
Սյունիքի մարզի Տեղ գյուղի այն հատվածից, որն այժմ ադրբեջանական ԶՈՒ-երի վերահսկողության ներքո է, ադրբեջանցի զինվորականները գողացել են Տեղ գյուղի բնակչի «ՈւԱԶ»-ը: Այս մասին պատմեց Տեղ գյուղի գյուղապետ Ներսես Շադունցը։

Նա պատմեց, որ ավտոմեքենան պատկանում էր արցախցու, որը 44-օրյա պատերազմից հետո բնակություն էր հաստատել իրենց գյուղում։

«Ճանապարհին մեքենայի վառելիքն ավարտվել էր, ինքն էլ շփոթվել ու Ադրբեջանի կողմից վերցրած տարածք էր մտել։ Մեքենան այնտեղ է թողել ու եկել գյուղ, որ վառելիքը բերի, վերադարձել ու տեսել է, որ մեքենան կապել են կամազին ու տանում են ադրբեջանցի զինվորականները»,- պատմեց Շադունցը։

@armlurer_news
Изображение
Ադրբեջանի ոստիկանությունը Որոտանի մոտ ներկա պահին ազգությամբ հայերին, հայկական համարանիշներով մեքենաները չի ստուգում, առայժմ Իրանից եկած մեքենաներն են ստուգում, նկարում են փաստաթղթերն ու ճանապարհում։ Այս մասին ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։

«Եթե թուրքը ոստիկանության այդ պոստը տեղադրել է, դրա հետեւանքները շատ վատ են։ Տվյալների համար 250 դոլար փող են ուզում, որը չեմ կարող ասել՝ որքանով է ճիշտ, վարորդներն են ասել դա»,- ասաց նա։

Ըստ փոխքաղաքապետի՝ այդ գործընթացը ՀՀ քաղաքացիների նկատմամբ լուրջ հոգեբանական ազդեցություն է թողնում. «Գալիս ես ու ճանապարհին թուրք ոստիկանը կանգնած՝ ստուգում է իրանցուն, ու չգիտես՝ քեզ ստուգելո՞ւ է, թե՞ ոչ։ Հասկանում եք, թե ինչ հոգեբանական ճնշվածություն է լինում»։

ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդմամբ` ծառայության սահմանապահ զորքերը եւ Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողները համատեղ աշխատանքներ են իրականացնում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

@armlurer_news
Изображение
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր գեներալ-մայոր Կամո Բահատուրի Վարդանյանին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար նշանակելու մասին:

Կամո Բահատուրի Վարդանյանը ծնվել է 1966թ. մարտի 18-ին, Մարտունու շրջանի Նորշեն գյուղում:

1992թ. փետրվարի 1-ից ծառայում է ԱՀ ՊԲ-ում: 1992-2012թթ. ՊԲ տարբեր զորամասերում զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ` դասակի հրամանատար, վաշտի հրամանատարի տեղակալ, գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, գումարտակի հրամանատար, զորամասի հրամանատարի տեղակալ, զորամասի հրամանատար, միավորման հրամանատարի տեղակալ-շտաբի պետ:

2007-2012 թթ. եղել է ՊԲ լեռնահրաձգային միավորման հրամանատար: 2012թ. նոյեմբերի 12-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ:

2011թ. մայիսի 6-ին ԱՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Մասնակցել է 1992-1994, 2016 և 2020 թթ. մարտական գործողություններին:

@armlurer_news
Изображение
Վարդենիսի տարածքում մայիսի 18-ից անհետացած ժամկետային զինծառայողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:Այս մասին ասաց Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը:

«Գործը գտնվում է ռազմական ոստիկանությունում,որեւէ մեկն արդեն իրավունք չունի դրանով զբաղվի,նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել` կապված զինծառայությունից միտումնավոր խուսափելու հետ»,- ասաց համայնքապետը:
Աղաբաբյանը հայտնեց,որ ընտանիքը զինծառայողի հարցով դիմել է նաեւ Կարմիր Խաչին,և չի հաստատվել զինծառայողի` Ադրբեջանում գտնվելու փաստը:

Նա 18 տարեկան է եւ հունվարից ծառայում է Վարդենիսում։Զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա,և մինչեւ անհետանալը ծնողները ոչ մի անհանգստություն նրա հետ խոսելիս չեն նկատել:
Փաստի կապակցությամբ ՀՀ ՊՆ Վարդենիսի ՌՈ բաժնում նախապատրաստվում են նյութեր,միջոցներ են ձեռնարկվում ոչ միայն զինծառայողին հայտնաբերելու,այլ նաև դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

@armlurer_news
Изображение
Ջրականից հայտնաբերվել է ևս 1 աճյուն։ Այս մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են հարավային թևում՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:

Հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1663 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»։

@armlurer_news
Изображение
Որոտանի հատվածի իրենց տարածքում են ադրբեջանցիները ոստիկանական կետ տեղադրել: Այս մասին հայտնեց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը՝ անդրադառնալով համացանցում տարածվող այն լուսանկարներին, որոնցում երեւում է ադրբեջանական ոստիկանական հենակետ, իսկ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ այն Գորիս-Կապան ավտոճանապարհի այն հատվածում է տեղակայվել, որն օրեր առաջ փակել էր հակառակորդը:

«Որոտանի հատվածում մի հենակետ կա, այնտեղից եմ գալիս հենց: Այդ դոմիկն իրենց տարածքում է գտնվում՝ չհասած Որոտան՝ Գորիսից դեպի Կապան տանող ճանապարհին: Ռուս եւ ադրբեջանցի սահմանապահներն են այդ հատվածում հսկողություն իրականացնում: Ես նոր եմ նկատել դա, գնացել, նայել եմ, տեսել եմ՝ իրենց տարածքում է: Այդ հենակետն իսկզբանե եղել է, դոմիկը նոր են ավելացել: Ոչ մի վտանգ դա չի ներկայացնում իրենից, ռուսների հսկողության տակ է»,- հայտնեց Սյունիքի մարզպետը:

@armlurer_news
Изображение

Найдено 211 постов