«Չկա այնպիսի հայ, որ հայրենիքը չսիրի: Ժամանակն է պետությունը սիրել: Հայրենիքը լայն հասկացողություն է: Ես սիրում եմ իմ Սասնա լեռները, Վանը, Կարսը... Բայց իմ պետությունը սա՛ է, կոնկրե՛տ է: Եվ եթե չսիրենք, չսկսենք մտածել պետականորեն, մենք պետություն չենք ստեղծի...
Բարյացակամ լինեինք միմյանց հանդեպ: Չդժվարացնեինք ինքներս մեր՝ առանց այն էլ դժվար կյանքը: Տիրասե՛ր դառնանք: Քանի որ եթե դադարում ենք այդպիսին լինելուց, Թումանյանի խոսքով՝ դառնում ենք ոչ թե ժողովուրդ, այլ խաժամուժ: Այո՛, անկախությունը նվաճեցինք, սակայն անկախ երկրի քաղաքացուն բնորոշ հոգեբանությունը չկարողացանք նույն հաջողությամբ յուրացնել:
Օտար հողում, թե՛ սեփական երկրում, բայց օտարի իշխանությամբ ապրող մարդը սոսկ գոյատևման խնդիր է լուծում, որովհետև զրկված է երկրի ճակատագիրը տնօրինելու բարեբախտությունից: Չամաչե՛նք, սովորե՛նք, ասենք՝ իմ Հայաստանը:»